ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ո՞վ կարող է լինել անհատ ձեռնարկատեր
Անհատ ձեռնարկատեր կարող է լինել ցանկացած գործունակ անձ (ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ), ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը օրենքով սահմանափակված չէ: Մասնավորապես, անձը չի կարող հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր, եթե նա դատական կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ կամ անձը դատական կարգով ճանաչվել է սնանկ, և պետական հաշվառման դիմում տալու պահին չի կատարել սնանկ ճանաչելու համար հիմք հանդիսացած իր պարտավորությունները:
Ո՞ր մարմինն է կատարում պետական հաշվառում
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից:
Ի՞նչ է անհրաժեշտ ԱՁ պետական հաշվառում կատարելու համար
Եթե անձը դիմում է ծառայության համար այցելելով ԻԱ պետական ռեգիստրի գործակալության գրասենյակ՝ ներկայացնում է - անձնագիր, պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ: Անձի կողմից ներկայացված տեղեկությունների և փաստաթղթերի հիման վրա գործակալության աշխատակիցը պատրաստում է ԱՁ հաշվառման դիմումը։
Եթե անձը դիմում է ծառայության համար առցանց, ապա անհրաժեշտ է մուտք գործել հարթակ «Ես Եմ» նույնականացման հարթակի միջոցով՝ ընտրելով նույնականման առաջարկվող տարբերակներից մեկը։
Կարևոր նշումներ
Որպես անհատ ձեռնարկատեր` անձի հաշվառումն աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում:
Փակել
Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք: