ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ովքե՞ր կարող են կրկին հաշվառվել որպես Անհատ ձեռնարկատեր
Այն անհատ ձեռնարկատերերը ովքեր նախկինում հաշվառվել են որպես Անհատ ձեռնարկատեր, այնուհետև հաշվառումից դուրս են եկել և հիմա կրկին ցանկանում են իրականացնել անհատ ձեռնարկատիրոջ գործունեություն, ապա պետք է դիմեն անհատ ձեռնարկատիրոջ կրկին հաշվառում (վերահաշվառում) ծառայության համար։
Ո՞ր մարմինն է կատարում կրկին հաշվառում
Անհատ ձեռնարկատիրոջ կրկին հաշվառումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից:
Ի՞նչ է անհրաժեշտ ԱՁ կրկին հաշվառում կատարելու համար
Եթե անձը դիմում է ծառայության համար այցելելով ԻԱ պետական ռեգիստրի գործակալության գրասենյակ՝ ներկայացնում է - անձնագիր, պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ: Անձի կողմից ներկայացված տեղեկությունների և փաստաթղթերի հիման վրա գործակալության աշխատակիցը պատրաստում է ԱՁ կրկին հաշվառման դիմումը։
Եթե անձը դիմում է ծառայության համար առցանց, ապա անհրաժեշտ է մուտք գործել հարթակ «Ես Եմ» նույնականացման հարթակի միջոցով՝ ընտրելով նույնականման առաջարկվող տարբերակներից մեկը։
Փակել