Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք:

Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանում

Ի՞նչ է անհրաժեշտ ԱՁ պետական հաշվառում հանում իրականացնելու համար

Անձը կարող է դիմել ծառայության համար այցելելով ԻԱ պետական ռեգիստրի գործակալության գրասենյակ՝ ներկայացնելով  անհրաժեշտ փաստաթղթերը, պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը: Անձի կողմից ներկայացված տեղեկությունների հիման վրա գործակալության աշխատակիցը պատրաստում է ԱՁ հաշվառումից հանման դիմումը։

Եթե անձը դիմում է ծառայության համար առցանց, ապա անհրաժեշտ է մուտք գործել հարթակ «Ես Եմ» նույնականացման հարթակի միջոցով՝ ընտրելով նույնականացման առաջարկվող տարբերակներից մեկը։

Ո՞ր մարմինն է կատարում պետական հաշվառումից հանումը

Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից:

Ո՞ր դեպքում կարելի է դիմել ծառայության համար

Եթե ունեք հաշվառված Անհատ Ձեռնարկատեր և ցանկանում եք գործունեությունը դադարեցնել։

Կարևոր նշումներ

Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելու համար պետական տուրք չի գանձվում:
Փակել
Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք:
Խնդրում ենք սպասել… Կատարվում է տվյալների փոխանակում: