Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք:

Հայրության ճանաչման պետական գրանցում

Հայրության ճանաչման պետական գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • համատեղ դիմումի դեպքում՝ երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի և երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթերը.
  • Երեխայի ծննդի գրանցման մասին վկայական կամ ակտային գրանցման տվյալները (եթե հայրության ճանաչումը կատարվում է երեխայի ծննդի պետական գրանցումից հետո)
  • Երեխայի մոր հղիությունը հաստատող բժշկական տեղեկանքը (եթե հայրության ճանաչման մասին դիմումը ներկայացվում է մինչև երեխայի ծնվելը)
  • Երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի անձը հաստատող փաստաթուղթը և երեխայի մոր բացակայության մասին իրավասու մարմնի տված փաստաթուղթը (մոր մահվան վկայականը կամ տեղեկանքը, նրան անգործունակ ճանաչելու կամ մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու կամ նրան ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը) և երեխայի կենսաբանական հայր հանդիսանալու վերաբերյալ ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշումը.
  • Չափահաս անձի համաձայնությունը՝ իր նկատմամբ հայրություն ճանաչելու դեպքում
  • Տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը, եթե հայրության ճանաչման պետական գրանցման հետևանքով նախատեսվում է փոխել նաև նրա անունը կամ ազգանունը
  • Նոտարիատի մասին օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճիռը և դիմողի անձը հաստատող փաստաթուղթը


Կարևոր նշումներ

Հայրության ճանաչման պետական գրանցումը կատարվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու նույն աշխատանքային օրը: Հայրության ճանաչման վկայականի հետ տրամադրվում է նաև երեխայի ծննդի մասին նոր վկայականը:
Փակել
Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք:
Խնդրում ենք սպասել… Կատարվում է տվյալների փոխանակում: