ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
Անձամբ ներկայացնելիս՝
- դիմում,
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ),
- նախկինում ամուսնության պետական գրանցում ունենալու դեպքում՝ նախորդ ամուսնությունը դադարելու հիմք հանդիսացող փաստաթուղթ (ամուսնալուծության վկայական կամ ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ ամուսնու (կնոջ) մահվան վկայական),
- պետական տուրքի վճարման անդորրագիր:
Լիազորված անձի կողմից՝
- դիմում,
- իազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ,
- հայցողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
- հայցողի կողմից տրված պարզ լիազորագիր (նոտարական վավերացում չի պահանջվում),
- նախկինում ամուսնության պետական գրանցում ունենալու դեպքում՝ նախորդ ամուսնությունը դադարելու հիմք հանդիսացող փաստաթուղթ (ամուսնալուծության վկայական կամ ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ ամուսնու (կնոջ) մահվան վկայական),
- պետական տուրքի վճարման անդորրագիր:
Կարևոր նշումներ
Ամուսնության բացակայման վերաբերյալ տեղեկանքների վրա զետեղվում են էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով գեներացվող 16 նիշանոց համարանիշը և արագ արձագանքման ծածկագիրը (QR code): Տեղեկանքների իսկության ստուգումը կատարվում է դրանց վրա ամրագրված համարանիշը մուտքագրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում (www.e-verify.am) կամ արագ արձագանքման ծածկագրի միջոցով:
www.e-services.moj.am էլեկտրոնային հարթակի միջոցով տեղեկանք ստանալու դիմում ներկայացնելիս հայցողին հնարավորություն է ընձեռնվում տեղեկանքը ստանալ ապոստիլով վավերացված տարբերակով: Տեղեկանքը ապոստիլով վավերացված տարբերակով ստանալու ցանկության դեպքում, վերը նշված հարթակի միջոցով դիմում լրացնելիս համապատասխան դաշտում այդ մասին դիմողի կողմից պետք է կատարվի նշում:
Տեղեկանքը ապոստիլով վավերացված տարբերակով ստանալու համար գանձվում է պետական տուրք՝ բազային տուրքի յոթնապատիկի՝ 7 000․00 ՀՀ դրամի չափով։
Ամուսնության բացակայման մասին տեղեկանքները տրամադրվում են նաև օտարերկրյա պետություններում ՀՀ հյուպատոսական հիմնարկների կողմից:
Փակել
Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք: