Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք:

Ամուսնության պետական գրանցում

Ամուսնության պետական գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել՝

Ամուսնության պետական գրանցման համար անհրաժեշտ է՝
  • ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը.
  • նախկինում ամուսնության պետական գրանցում ունենալու դեպքում նախորդ ամուսնությունը դադարելու հիմք հանդիսացող փաստաթուղթը կամ պատճենը (ամուսնալուծության վկայականը կամ ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռը կամ ամուսնու (կնոջ) մահվան վկայականը), եթե էլեկտրոնային միասնական գրանցամատյանում հիմք հանդիսացող փաստաթուղթը բացակայում է.
  • տարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում մշտական բնակության պետության իրավասու մարմնի կողմից տրված ընտանեկան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը:
  • Ամուսնության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում ամուսնացող անձի լրացրած՝ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները պարունակող դիմում՝ հաստատված նոտարական կարգով:

Ծանուցում

  • Ամուսնության պետական գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը, և ոչ ուշ, քան վեց ամիսը: Ամուսնության առանձին դիմումներ ներկայացնելու դեպքում վերոնշյալ ժամկետի հաշվարկն սկսվում է ամուսնության մասին երկրորդ դիմումը ներկայացնելու օրվանից: Ամուսնության պետական գրանցման օրը նշանակվում է ամուսնացողների ցանկությամբ:
Փակել
Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք:
Խնդրում ենք սպասել… Կատարվում է տվյալների փոխանակում: