Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք:

Ամուսնալուծության պետական գրանցում

Ամուսնալուծության պետական գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  •  ամուսնալուծվողի (ամուսնալուծվողների) անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենը.
  • ամուսնության պետական գրանցման վկայականը՝ առկայության դեպքում, կամ ամուսնության պետական գրանցման մասին տվյալներ՝ գրանցող մարմինը, վայրը և ժամանակը.
  • դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անհայտ բացակայող ճանաչելու մասին.
  • դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անգործունակ ճանաչելու մասին.
  • դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին ազատազրկման դատապարտելու վերաբերյալ.
  • դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծությունը գրանցելու մասին.
  • անգործունակ անձի նկատմամբ օրինական ներկայացուցիչ նշանակվելու մասին իրավասու մարմնի որոշման պատճենը.
  • ամուսնալուծության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաև ներկայացվում է անձի լրացրած, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 49-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները պարունակող դիմումը՝ հաստատված նոտարական կարգով:

Ծանուցում

Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո: Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացված դիմումը ուժի մեջ է վեց ամսվա ընթացքում:
Փակել
Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք:
Խնդրում ենք սպասել… Կատարվում է տվյալների փոխանակում: