Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք:

Ծննդի պետական գրանցում

Ծննդի պետական գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • ծնունդի մասին բժշկական փաստաթղթի քաղվածքը, որը կտրամադրի բժիշկը,
  • եթե երեխայի ծնողները ամուսնության մեջ են, ապա ծնողների ամուսնության պետական գրանցումը հավաստող փաստաթուղթը կամ ամուսնության ակտային գրանցման տվյալները,
  • եթե երեխայի ծնողների ամուսնությունը հաստատող փաստաթուղթը տրված է այլ երկրում, անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթի հայերեն թարգմանությունը՝ լիցենազավորված թարգմանչի կողմից,
  • երեխայի ծնողի մահվան դեպքում՝ մահվան պետական գրանցումը հավաստող փաստաթուղթը կամ մահվան ակտային գրանցման տվյալները,
  • երեխայի ծնողների ամուսնալուծության դեպքում՝ ամուսնալուծությունը հավաստող փաստաթուղթը կամ ամուսնալուծության ակտային գրանցման տվյալները,
  • բժշկական հաստատությունից դուրս և առանց բժշկական օգնության տեղի ունեցած ծննդի դեպքում` ԴՆԹ-ի որոշումը և երեխայի տարիքն ու սեռը հաստատող փաստաթուղթը, որը տրամադրվում է բժշկական կազմակերպության կամ երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից,
  • սուրոգատ (փոխնակ) մոր օգնությամբ ծննդաբերության դեպքում՝ փոխնակ մոր հետ կնքված պայմանագիրը և երեխայի, նրա կենսաբանական մոր և փոխնակ մոր ԴՆԹ-ի որոշումը,
  • երեխայի ծնողների անձը հաստատող փաստաթղթերը,
  • եթե փաստաթղթերի բնօրինակներն այլ լեզվով են, պետք է ներկայացնել նաև դրանց հայերեն թարգմանությունը՝ վավերացված արտոնագրված թարգմանչի կողմից։ 

Ծանուցում

Ծննդի պետական գրանցումը կատարվում է ծննդի պետական գրանցման դիմումը և կից փաստաթղթերը «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 54-րդ հոդվածով ներկայացնելու նույն աշխատանքային օրը: Ծննդի պետական գրանցման տեղեկությունները անհապաղ փոխանցվում են ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն և սոցիալական ծառայություններ տրամադրող մարմին:

Փակել
Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք:
Խնդրում ենք սպասել… Կատարվում է տվյալների փոխանակում: